Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 6

Ընդերքը Թուրքիային հանգիստ չի տալիս. նոր ցնցումներ, դարձյալ երկրաշարժ. 6
05.06.2025 | 11:06

Սկիզբը` այստեղ

«Մեսիջնե՞ր» Դժոխքից, թե…

Թուրքիայում դեռ նոր, ընդ որում, ավերիչ երկրաշարժեր կլինեն, ևսամիայնիմկանխատեսումըչէ (https://livenews.am/press/2025/333116/12/21/14/ ,https://livenews.am/2025/348113/28/19/50/

Հունիսի 3- ի գիշերը 5,7 մագնիտուդով հզոր երկրաշարժը ցնցել է Թուրքիայի հարավ- արևմուտքը: Ուժեղսթրեսիպատճառով զոհվել է դեռահաս, մարմնական վնասվածքներ է ստացել շուրջ 70 հոգի։

Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ մարդիկ «վնասվածքներ են ստացել պատուհաններից կամ պատշգամբներից խուճապահար նետվելով»: Ընդհանուր առմամբ, բժիշկների օգնությունն է ստացել 69 մարդ, նրանցից 55- ը հոսպիտալացվել են, այդ թվում 34- ը՝ բարձրությունից ընկնելուց հետո ստացած վնասվածքներով: Այժմ բուժում է ստանում 46 մարդ։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչության (AFAD) հրապարակած տեղեկատվությանը հղում կատարելով, թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հունիսի 3- ի գիշերը Թուրքիայի հարավ- արևմտյան ափը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում, Մարմարիս առողջարանային քաղաքից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը՝ գրեթե 68 կիլոմետր խորության վրա:

Ի սկզբանե, երկրաշարժի էներգետիկ դասը գնահատվել է 6,2 մագնիտուդ, սակայն Բոսֆորի համալսարանի Քանդիլի երկրադիտարանը և Երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտը շուտով վերանայել են տվյալները և երկրաշարժի մագնիտուդի 5,7 վերջնական գնահատականը տվել:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, երկրաշարժը զգացվել է հունական Հռոդոս կղզում, որտեղ հյուրանոցներում բազմաթիվ զբոսաշրջիկներ արթնացել են ստորգետնյա ցնցումներից, ինչպես նաև Ալանիայում, Անթալիայում, Իզմիրում և Թուրքիայի այլ մարզերում: Հիմնական ցնցումից հետո գրանցվել են 2,2-ից մինչև 2,9 մագնիտուդով կրկնվող տատանումներ, որոնց էպիկենտրոնները Թուրքիայի Մուղլայի մարզի և Հունաստանի Հռոդոս կղզում են են եղել:

Ցնցումները ընդգրկել են հանրաճանաչ առողջարանային տարածքներ, ինչպիսիք են Բոդրումը, Ֆեթհիյեն, Մարմարիսը և Դալամանը, ինչպես նաև դուրս եկել Մուղլայի մարզի սահմաններից և ազդել հարակից տարածքների վրա:

Վերջին տարիներին առողջարանային Մարմարիսը բազմիցս զգացել է ստորգետնյա ցնցումներ: 2020թ. հոկտեմբերի 30- ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովում, Իզմիրի ափերի մոտ, որի արձագանքները զգացվել են Մարմարիսում (MSK-64 սանդղակով մոտ 6 բալ): Այն ժամանակ շենքերը մասամբ վնասվել են, բայց հանգստավայրը լրջորեն չի տուժել։ Եղել են հաղորդումներ մեղմ վնասների մասին, ինչպիսիք են գիպսի ճաքերը և չամրացված առարկաների անկումը:

Սեյսմիկ ակտիվությունը Թուրքիայում

Մարմարիսի շրջանը Թուրքիայի սեյսմաակտիվ հանգստավայրերից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ- արևմուտքում, տեկտոնական թիթեղների միացման գոտում, երկրակեղևի խզվածքի վրա ու հարևանությամբ:

2025թ. ապրիլի 23- ին, ժամը 12:49- ին 6,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ստամբուլի շրջանում։ Էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովի ջրային տարածքում։ Ըստ ԱՄՆ- ի Երկրաբանական ծառայության տվյալների, ցնցումները տևել են մոտ 13 վայրկյան և զգացվել են մեգապոլիսի գրեթե բոլոր շրջաններում, ինչպես նաև Խոջաելի, Թեքիրդաղ և Բուրսա մարզերում:

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերոնշյալ երկրաշարժի հետևանքով «զոհեր չկան, թեթև վնասվածքներ է ստացել 236 քաղաքացի՝ հիմնականում խուճապի պատճառով»: Արձանագրվել են 1903 շենքերի աննշան վնասվածքներ։ Այս իրադարձությունը, ինչպես մյուս խոշոր երկրաշարժերը, ըստ Էրդողանի, իշխանություններին և տեղի բնակչությանը դրդում են «պատրաստվել վատթարագույնին»:

Այս տեղային ցնցումները, սակայն, գունատվում են Թուրքիայի ժամանակակից պատմության ամենակործանարար, հրեշավոր ավերածությունների հանգեցրած ողբերգություններից մեկի ֆոնին։

6 փետրվարի, 2023 թ. այդ օրը Թուրքիան պատուհասեցին 7,8 և 7,5 մագնիտուդով երկու կործանարար երկրաշարժ, որոնք ամենաուժեղն էին առնվազն 1939 թվականից ի վեր: Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավում գտնվող Ղազինթեփե (հայկական Այնթապ) քաղաքի մոտակայքում (ավելի քան 1 մլն բնակչություն), հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:

Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ միայն Թուրքիայում տեղի է ունեցել 32 հետցնցում, այդ թվում՝ 6 մագնիտուդից բարձր: Երկրաշարժն ազդել է երկրի 11 մարզերի և Սիրիայի մի քանի քաղաքների վրա: Արդյունքում փլուզվել են հարյուր հազարավոր շենքեր, տասնյակ քաղաքներ վերածվել են ավերակների, փլվածքների տակ է հայտնվել մոտ 60 000 մարդ։

Թուրքիայի իշխանություններն այս երկրաշարժն անվանել են «անատոլիական քաղաքակրթության հազարամյա պատմության» խոշորագույն աղետ։ Ավելի քան 50 000 մարդ է զոհվել։ Աղետից հետո Թուրքիայում լրջորեն խստացվել է հսկողությունը շինարարության և ազդարարման համակարգերի աշխատանքի նկատմամբ:

Ռուսաստանցիներին խորհուրդ է տրվում հանգստանալու համար առայժմ չմեկնել Թուրքիա

Հարցված տուրօպերատորների տվյալներով՝ զբոսաշրջիկները վախեցել են, բայց նրանցից այլ բողոքներ չեն ստացվել։ Այս պահին Մուղլայի մարզում կարող է գտնվել Ռուսաստանից 10-15 հազար զբոսաշրջիկ։

Սեյսմոլոգ Ալեքսանդր Ժիգալինը Life.ru- իհետզրույցում մեկնաբանելով Մարմարիսում տեղի ունեցած վերջին երկրաշարժը, ռուսաստանցիներին խորհուրդ է տվել առայժմ ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց՝ այնտեղ հնարավոր երկրաշարժերի պատճառով։ Փորձագետը հավելել է, որ ցնցումները կարող են կրկնվել, ուստի ավելի լավ է ժամանակավորապես խուսափել այդ տարածաշրջան ուղևորությունից:

Ժիգալինը հայտարարել է, որ մոտ ապագայում ուղևորությունները դեպի թուրքական հանգստավայրեր արժե հետաձգել՝ հավանական երկրաշարժերի պատճառով: Նա հավելել է, որ եթե մարդիկ դեռ չեն գնել ուղեգրերը, հանգիստը կարելի է տեղափոխել ավելի ուշ, քանի որ բնությունը, վաղ թե ուշ, կհանգստանա:

«Այնուամենայնիվ, հիմա ավելի լավ է չճկվել՝ Թուրքիայում հանգստանալու, հատկապես երեխաների հետ,- ասել է Ալեքսանդր Ժիգալինը:- Կան շատ տեղեր, որտեղ հանգիստ է։ Այսինքն՝ հեռու այս գոտուց, որն անցնում է Խաղաղ օվկիանոսով (նկատի ունի երկրակեղևի խզվածքը ու դրան հարող սեյսմիկ գոտին)։ Այն, ընդհանրապես, Երկրի շատ անհանգիստ մասն է: Ավելի լավ է հիմա ձեռնպահ մնալ, հանձնել կամ տեղափոխել ուղեգրերը»:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ վտանգի լաբորատորիայի վարիչ Ալեքսեյ Զավյալովը «Вечерняя Москва»-իհետզրույցում նույնպես անդրադարձել է այն հարցին, թե արժե՞ արդյոք, որ ռուս զբոսաշրջիկները չեղարկեն Թուրքիայում իրենց հանգիստը հունիսի 3- ի երկրաշարժից հետո:

Փորձագետի կարծիքով, հայտնի չէ, թե կլինե՞ն, արդյոք, դրանից հետո ավելի ուժեղ ստորգետնյա ցնցումներ: Ըստ Զավյալովի, «եթե ռուսաստանցի զբոսաշրջիկները հնարավորություն ունեն չհաստատվելու Թուրքիայի բարձրահարկ հյուրանոցներում, ապա պետք է փորձել դա անել»: Ուժեղ կրկնակի ցնցումների առաջացման հավանականության վերաբերյալ որևէ գնահատական տալու համար, սեյսմոլոգի խոսքով, պետք է գտնվել իրադարձությունների վայրում:

«Կամ թուրքական սեյսմիկ կայաններից մեկում, կամ հունական կայաններից մեկում,- հավելել է փորձագետը:- Մոսկվայից դա չարժե անել»:

Թեմային անդրադարձել ենք նաև երեկվա մեր «Ինչի մասին են հուշում երեկ Իտալիայում երկրաշարժն ու հրաբուխը, այսօր Հունաստանում և Թուրքիայում ստորգետնյա ցնցումները (տեսանյութեր)» հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ